iPhone 6 և iPhone 6 Pro՝ կոնցեպտ-սմարթֆոններ

Իր Sony Xperia կոնցեպտային սմարթֆոններով հայտնի դիզայներ Բեն Լինգն այս անգամ նախագծել է միանգամից երկու կոնցեպտային սմարթֆոն՝ iPhone 6 և iPhone 6 Pro: Դրանց միակ տարբերությունը qwerty ստեղնաշարի առկայությունն է:

Երկու սարքերը, ըստ դիզայների պատկերացման, ունեն 4.55 դյույմ Retina էկրան՝ 720 x 1280 թույլատվությամբ, Corning Gorilla Glass պաշտպանիչ ապակի, LTE ցանցերին միանալու հնարավորություն, քառամիջուկ Apple A7 պրոցեսոր՝ 1.7ԳՀց հաճախականությամբ, 13Մպ հիմնական iSight  ֆոտոպցիկ՝ LED լուսարձակով, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16/32/64 Գբ ներկառուցված հիշողություն, դիմային 2Մպ ֆոտոխցիկ, microSIM-քարտի մուտք, 2100 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սարքերն աշխատում են iOS 7.0 օպերացիոն համակարգով:

Բաժիններ: Uncategorized