Sony-ն ներկայացրել է Xperia E բյուջետային սմարթֆոնը

Sony ընկերությունը ներկայացրել է Xperia E բյուջետային սմարթֆոնը՝ աշխատող Android բջջային օպերացիոն համակարգով:
Սմարթֆոնը վաճառվում է ներկառուցված մի ծրագրով, որը հնարավորություն է տալիս կառավարել էլեկտրանէներգիայի ծախսը: «Էլեկտրախնայող» այս ֆունկցիան միանում է, երբ էկրանը մի քանի րոպե գտնվում է սպասման ռեժիմում: Ֆունկցիայի ակտիվացումից հետո ավտոմատ անջատվում է Wi-Fi-ը և ֆայլերի փոխանցումը, իսկ մի շարք բջջային ծրագրեր ստանում են պասիվ ռեժիմ՝ խնայելով մարտկոցի լիցքը: Իսկ ձայնային կապի և SMS-հաղորդագրությունների ծրագրերը շարունակում են աշխատել սովորական ռեժիմով: Երբ օգտագործողը հպվում է էկրանին, այն ամենը, որը պասիվ էր «Էլեկտրախնայող» ֆունկցիայի շնորհիվ, ակտիվ է դառնում:

Xperia E-ն հագեցած է 3.5 դյույմ էկրանով՝ 320×480 թույլատվությամբ, 1Գհց հաճախականությամբ պրոցեսորով, 3.2Մպ ֆոտոխցիկով: Բացի դրանից, շուկայում կլինեն նաև սմարթֆոնի 2 SIM-քարտով տարբերակներ:

Աղբյուրը՝ digit.ru

Բաժիններ: Uncategorized