YouTube-ը կրկին հասանելի է iPad-ների համար

Google ընկերությունը թողարկել է YouTube-ի թարմացված iOS տարբերակը և այն այժմ կրկին հասանելի է դարձել iPad օգտագործողների համար:

Հիշեցնենք, որ iOS 6-ից YouTube-ը որպես լռելյայն ծրագիրը հեռացվել էր, սակայն Google-ը այժմ թողարկել է առանձին ծրագիր, որը հասանելի է ներբեռնման համար App Store-ից: Մինչ այժմ ծրագիրը հասանելի էր միայն iPhone սմարթֆոնների և iPod touch սարքերի համար:
Նոր թողարկված YouTube iOS-ը նախատեսված է iPad պլանշետների և iPhone 5 սմարթֆոնների համար: Ծրագիրը համալրված է մի շարք նոր ֆունկցիաներով:

Բաժիններ: Uncategorized