Nokia-ն կներկայացնի բյուջետային սմարթֆոն Lumia 505-ը

Ֆիննական Nokia ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Lumia ընտանիքի նոր սմարթֆոն՝ Lumia 505-ը: Նորույթի լուսանկարը հայտնվել է մեքսիկական Guerrero Móvil ընկերության Facebook էջում:

Լուսանկրը խոսքում է այն մասին, որ Lumia 505-ն աշխատում է Windows Phone 7.8 օպերացիոն համակարգով: Ըստ լուրերի սմարթֆոնն ունենալու է 3.5 դյույմ  կամ 4 դյույմ սենսորային էկրան՝ 800 х 480 պիքսել թույլատվությամբ, 800ՄՀց պրոցեսոր, 256Մբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն և 8Մպ հիմնական ֆոտոխցիկ: