YouTube-ը փոխել է դիզայնը

YouTube տեսապորտալը գործարկել է նոր ինտերֆեյս, որում շեշտը դրված է բաժանորդագրությւոնների վրա: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

YouTube-ի բոլոր էջերի ձախ մասում երևում են բաժանորդագրությունները: Նույն մասում տեսանելի են նաև օգտագործողի «պատմությունը» և «երգացանկերը»: Վիդեոների անվանումները և բաժանորդագրվելու կոճակը տեղափոխվել են վիդեոյի ներքևի մասում: Ընկերության ադմինիստրացիան նշում է, որ իրենց հետաքրքիր է օգտագործողների կարծիքը:

Հիշենք, որ YouTube-ը գործարկվել է 2005-ին: Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր րոպե տեսապորտալ են վերբեռնում 60 ժամ վիդեո: Օրական օգտագործողները դիտում են 3 միլիարդ տեսանյութ:

Բաժիններ: Այլ