ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացվում են ընկերության բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` թողունակությունը մեծացնելու եւ հնարավորություններն ընդլայնելու նպատակով: Նորարարությունների առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնած աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը:
Ցանցի կատարելագործման աշխատանքներով պայմանավորված` դեկտեմբերից մինչև հունվարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հնարավոր են որոշ անհարմարություններ` զանգեր կատարելու և ստանալու, կարճ հաղորդագրություններ (SMS) ուղարկելու և ստանալու, ինչպես նաև` համացանցից օգտվելու ժամանակ:
Բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով, ցանցի կատարելագործման աշխատանքները կիրականացվեն կեսգիշերից հետո:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավաստիացնում է, որ վերը նշված բոլոր աշխատանքներն կիրականացվեն հնարավորինս արագ: Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար: