Microsoft-ը կոչ է անում Hotmail օգտագործողներին անցնել Outlook.com-ի

Microsoft-ը կառաջարկի Hotmail օգտագործողներին անցնել Outlook.com էլեկտրոնային փոստի ծառայությանը, որը ընկերությունը թողարկեց 2012թ. ամռանը, հաղորդում է The Verge-ը:

Սկսած այս շաբաթից Microsoft-ն իր Hotmail օգտագործողներին կուղարկի նամակ-հրավերներ և կցուցադրի Outlook.com-ի գովազդ: Այնուամենայնիվ, Outlook.com-ի անցնելը առայժմ կամավոր է: Վերջինիս ղեկավար Դեվիդ Լոուն նշել է, որ Microsoft- ի նպատակն է բոլոր Hotmail օգտագործողներին տեղափոխել Hotmail: Անցումն իրականացնելով, Hotmail օգտագործողներն կպահպանեն իրենց էլ. փոստի հասցեի անվանումը և պարունակությունը:

Հիշենք, որ Outlook.com էլ.փոստը գործարկվեց հուլիսի 31-ին: Այն աձանձնանում է Windows 8 ոճի ինտերֆեյսով, նամակի ներսում լուսանկարների, տեսանյութերի և փաստաթղթերի դիտման հնարավորությամբ, Skype և SkyDrive ինտեգրացիայով:

Գործարկումից հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում ծառայությունը հավաքեց ավելի քան 1 միլիոն օգտագործող: Իսկ արդեն հոկտեմբերին օգտագործողների թիվը հասավ 25 միլիոնի:

Հիշենք նաև, որ comScore-ի տվյալներով Hotmail-ն աշխարհի երկրորդ խոշոր էլ. փոստի ծառայությունն է Gmail-ից հետո: Եթե Gmail-ն ունի 287.9 միլիոն օգտագործող, ապա Hotmail-ը՝ 286.2 միլիոն: