Nokia 990՝ սմարթֆոն-կոնցեպտ հայ դիզայներից

Մեր հայրենակից դիզայներ Էդգար Մկրտչյանը նախագծել է հերթական սմարթֆոն-կոնցեպտը՝ Nokia 990-ը: Դիզայների պատկերացմամբ, այն առաջին սարքն է, որը աշխատում է ամբողջովին նոր Windows Phone 8+ Portico կոչվող օպերացիոն համակարգով, ինչպես նաև որպես աքսեսուար օգտագործում է մինի-փլեյեր, որը միանում սմարթֆոնին NFC-ի միջոցով:

Սմարթֆոնը ստացել է հետևյալ տեխնիկական բնութագիրը՝ 5դյույ PureMotion HD+ էկրան, Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակի, 8-միջուկով պրոցեսոր՝ 1.8ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32/64Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, 3600մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Բացի դրանից, սմարթֆոնը հագեցած է 16Մպ հիմնական PureView և 3.2Մպ դիմային ֆոտոխցիկներով, երկու բարձրախոսով: