iPhone 5S-ը կթողարկվի գունավոր կաղապարներով

Համաձայն Jefferies հետազոտական ընկերության վերլուծաբան Պիտերս Միսեկի, Apple ընկերությունը կթողարկի iPhone 5S սմարթֆոնը 2013թ. հունիսին: Նորույթը կստանա Super HD տեսախցիկ, Retina+ էկրան, NFC և ավելի հզոր մարկոց: Այս մասին հաղորդում է Business Insider-ը:

Թարմացումը, որը կստանա հաջորդ սերնդի iPhone սմարթֆոնը, ներառելու է 128Գբ ներքին հիշողություն և 6-ից 8 տարբեր գույների կաղապարներ: Թե որքանով է այս կանխատեսումը մոտ իրականությանը հայտնի կդառնա միայն 2013թ. ամռանը: Apple ընկերության մասին իր կանխատեսումներով վերլուծաբան Պիտերս Միսեկը հայտնի է և չնայած միշտ չէ, որ դրանք իրականություն են դառնում, բայց նա առաջինն էր, որ ճիշտ էր կանխատեսել iPhone 4S-ի անվանումը:

Բաժիններ: Uncategorized