Twitter-ը համալրվել է լուսանկարների խմբագրման ֆունկցիայով

Twitter միկրոբլոգն իր բջջային տարբերակների համար գործարկել է լուսանկարների խմբագրման հնարավորություն: Այս մասին հաղորդում է Twitter բլոգը:
Այսուհետ Twitter -ի iOS և Android տարբերակները համալրվել են լուսանկարների 9 գունային ֆիլտրերով: Բացի ֆիլտրերի օգտագործումից կա նկարը ցանկալի չափսով կտրելու հնարավորություն:

Հիշենք, որ այս նորարարությունը հաջորդեց անմիջապես այն բանից հետո, երբ Instagram ֆոտոծառայությունը հրաժարվեց ավելացնել Twitter ինտեգրացիա: Իսկ այս տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես է աշխատում նոր խմբագրման ֆունկցիան: