Սեղան՝ floppy ինֆորմացիոն կրիչի տեսքով (ֆոտոշարք)

Բեռլինում բնակվող դիզայներներ Axel van Exel-ը և Marian Neulant-ը նախագծել են փոքր սեղան, որն ունի շատերիս հայտնի 25 տարեկան Floppy ինֆորմացիոն կրիչի տեսք: Սեղանի անվանումն է FloppyTable: Սեղանը պատրաստված է պողպատից: Սեղանի չափսերն են 70х65х45սմ: Սեղանն ունի փոքր հատված, որը ծառայում է որպես փոքր իրերի պահարան: