Yahoo Mail-ը գործարկել է նոր ինտերֆեյս

Yahoo ինտերնետ-ընկերությունն այսօր հայտնեց իր փոստային ծառայության դիզայնի փոփոխության մասին՝ օրացույց-ինտերֆեյսով: Ընկերության ղեկավար Մարիսա Մեյերը հայտարարել է այս մասին Yahoo բլոգում:

«Մենք մտադիր ենք Yahoo Mail-ը դարձնել ձեզ համար հարմար և ցանկալի և սա միայն սկիզբն է»,-նշել է նա: Նոր ինտերֆեյսով Yahoo Mail-ը հասանելի կլինի նաև Windows 8, Android և iOS ՕՀ-ների  համար: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում նոր ինտերֆեյսը կակտիվանա բոլոր օգտագործողների մոտ: