«ԱրմենՏել»-ը գործարկել է շարժական ինտերնետի «Ստեպ» սակագնային փաթեթը

«ԱրմենՏել»-ը հայտարարում է ֆիզիկական անձանց համար շարժական ինտերնետի «Ստեպ» նոր սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր սակագնային փաթեթը հասանելի է և´ հետվճարային և´ կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար:

Սակագնային փաթեթի շրջանակում 1 ՄԲ փոխանցված/ստացված տվյալների արժեքը կազմում է 2,5 դրամ: «Ստեպ» սակագնային փաթեթի արժեքը կազմում է 1000 դրամ, ընդ որում ամբողջ գումարը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին:

«Ձմեռային հանգստյան օրերի և ամանորյա տոնակատարությունների նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնում է շարժական ինտերնետի տեսականին և ի լրումն գործող սակագների առաջարկում է տարիֆիկացում` ըստ մեգաբայթի: Առաջարկի յուրահատկություն է 1 ՄԲ տվյալների ցածր սակագինը, իսկ բաժանորդային վարձի բացակայությունը հնարավորություն կընձեռի հաճախորդներին վճարել միայն օգտագործված ծավալի համար», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: