Հայաստանում կա «Օդնոկլասնիկի» սոցցանցի 700 000 օգտագործող

Հայաստանում կա «Օդնոկլասնիկի» սոցցանցի 700 000 օգտագործող

Mail.Ru-ն ներկայացրել է ինֆոգրաֆիկ պատկեր, որը ցույց է տալիս «Օդնոկլասնիկի» սոցցանցի օգտագործողների աշխարահագրությունը:

Սոցցանցի օգտագործողների ավելի քան 60%-ը բնակվում է Ռուսաստանում, 28.7%-ը ԱՊՀ երկրներում: Ավելի քան 4 միլիոն օգտագործող ապրում է Ուկրաինայում, ավելի քան 1 միլիոնը Բելոռուսում, որին հաջորդում է Ուզբեկիստանը, Մոլդովան, Հայաստանը՝ 700 000 օգտագործողով, Վրաստանը, Ղրղրստանը և Տաջիկիստանը:

Բացի դրանից, «Օդնոկլասնիկի» սոցցանցի օգտագործողների 7,6%-ը ապրում է արտերկրներում՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և Իտալիայում: