Dell-ը դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը

Dell ընկերությունը այլևս չի արտադրի սմարթֆոններ: Այս մասին Dell World կոնֆերանսի ժամանակ հայտնել է ընկերության փոխնախագահ Ջեֆ Կլարկը, հայտնում է Computerworld UK-ը:

Սմարթֆոնների փոխարեն Dell -ը իր ուշադրությունը կսևեռի Windows 8 պլանշետների և սենսորային  համակարգիչների արտադրության վրա: Հիշենք, որ ընկերության Latitude և XPS նոութբուքերն արդեն աշխատում են Windows 8-ով:

Հիշենք, որ Dell-ը արտարդրում էր Android սմարթֆոններ՝ Aero-ը (2010), Streak 5-ը (2010) և Venue-ն (2011), իսկ պլանշետներից՝ Streak 7-ը (2011): IDC հետազոտական ընկերության տվյալներով, Dell ընկերությունը համարվում է համակարգիչների արտադրության ծավալներով 3-րդն աշխարհում՝ զիջելով Hewlett-Packard-ին և Lenovo-ին:

Բաժիններ: Բիզնես