2014-ին Հայաստանում կգործարկվի MNP ծառայությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօր կայացած նիստում քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (MNP- mobile number portability) ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ մամլո ծառայությունից:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն:
Մշակված նախագծի քննարկման արդյունքում` սահմանվել են նշյալ համակարգի ներդրման սկզբունքներն ու հետագա գործողությունների ժամանակացույցը՝
1. համակարգը գործարկվելու է 2014 թվականի հունվարի 1-ից,
2. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում,
3. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար: