Alcatel-ը մեկնարկում է One Touch View սմարթֆոնի վաճառքը (վիդեո)

Alcatel ընկերությունը ռուսական շուկայում սկսել է Windows Phone 7.5 ՕՀ-ով աշխատող իր One Touch View սմարթֆոնի վաճառքը:

Սմարթֆոնն ունի 4 դյույմ սենսորային էկրան՝ 480 x 800 պիքսել թույլատվությամբ, 1ԳՀց պրոցեսոր, 512Մպ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi, Bluetooth 3.0, 5Մպ հիմնական ֆոտոխցիկ և VGA դիմային ֆոտոխցիկ, microUSB և 1500մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: