HTC-ն նախագծում է նոր ֆլագման-սմարթֆոն M7-ը

HTC ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր ֆլագման-սմարթֆոն՝ HTC M7-ը: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, M7-ը գերազանցելու է iPhone 5-ին: Հայտնի է, որ նորույթը պաշտոնապես կներկայացվի Mobile World Congress 2013 ցուցահանդես-կոնֆերանսի ժամանակ:

HTC M7-ն ունենալու է 4,7 դյույմ անկյունահիծ սենսորային էկրան, HDR նկարելու հնարավորություն: Հագեցած է լինելու Super Slow-Mo ֆունկցիայով և ունենալու է 2Մպ դիմային ֆոտոխցիկ, 2300մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Այն աշխատելու է քառամիջուկ Qualcomm պրոցեսոր՝ 1.7ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi, համետեղելի է լինելու LTE ցանցի հետ: Սմարթֆոնն աշխատելու է Android Jelly Bean օպերացիոն համակարգով՝ HTC Sense 5 ինտերֆեյսով:

Աղբյուրը՝  engadget.com

Բաժիններ: Uncategorized