Մրցույթ Ամերիաբանկի կողմից՝ «Ճանաչիր փողի արժեքը»

Ամերիաբանկը հայտարարում է օնլայն մրցույթ «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային ակցիայի Ֆեյսբուքյան էջում: Մրցույթին կարող են մասնակցել  բոլոր նրանք, ովքեր ունեն որևէ բլոգ կամ վեբ կայք: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սեփական բլոգում կամ վեբ-կայքում ավելացնել որևէ հետաքրքիր գրառում «փողի արժեք» հասկացության վերաբերյալ (այսուհետ` Գրառում), որը կարող է լինել ցանկացած ֆորմատի՝ նկար, հոդված, մեջբերում, հետազոտություն, համեմատություն, վերլուծություն, երկտող կամ այլ: Այնուհետև Գրառումն անհրաժեշտ է տեղադրել (share անել) «Ճանաչիր փողի արժեքը» Facebook-ի Էջում մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:

Մրցույթի վերջնաժամեկտի և այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ այստեղ:

Մրցույթի հաղթողների սպասվում է դրամական պարգև 200 000 դրամ, որը կտրամադրվի հաղթողին Ամերիաբանկի միջազգային VISA Gift քարտով: