2012թ. լավագույն 5 Android պլանշետները (Lifehacker)

Այսօր շուկայում կան բազմատեսակ Android պլանշետներից, ընտրությունն այնքան մեծ է, որ դժվար է կողմնորոշվել՝ որն ընտրել:Lifehacker.com-ը հարցումներ է անցկացրել պլանշետ օգտագործողների շրջանում և պարզել 2012թ. ամենատարածված Android պլանշետները:

Եվ այսպես, հարցվածների մեծամասնությունը լավագույն պլանշետն է համարում Google ընկերության Nexus 10-ը: Հիշենք, որ այն թողարկվել է Samsung-ի հետ համատեղ: Այն պարունակում է Google Now ֆունկցիան, համատեղելի է Google-ի ամպային ծառայության հետ: Պլանշետը աշխատում է երկմիջուկ ARM Cortex A15 պրոցեսորով, 1.9Մպ դիմային ֆոտոխցիկ: Պլանշետը թողարկվում է 2 տարբերակով՝ 16Գբ և 32Գբ:

Հնգյակի 2-րդ հորիզոնականում Samsung Galaxy Note 10.1 հիբրիդ-պլանշետը է, որն իր հետ ունի նաև S-Pen սթիլուս, այն աշխատում է Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով: Galaxy Note 10.1-ին հաջորդում է Google-ի Nexus 7 պլանշետը: Դե իսկ 4-րդ և 5-րդ տեղերում են համապատասխանաբար Asus Transformer Pad Infinity TF700-ը և Samsung Galaxy Tab 7-ը: