iSiri խելացի Apple ժամացույց (ֆոտոշարք + վիդեո)

Իտալացի դիզայներ Ֆեդերիկո Սիցարեսեն ներկայացրել է յուրօրինակ Apple կոնցեպտ՝ iSiri խելացի ժամացույց: Այս հեղափոխական սարքը հնարավորություն է տալիս օգտագործողներին հարցնել ժամացույցին ցանկացած հարց և ստանալ դրանց պատասխանները՝ առանց հանելու սմարթֆոնը գրպանից:

iSiri խելացի ժամացույցը միանում է iPhone-ի հետ Bluetooth-ի միջոցով և իր վրա է վերցնում Siri ձայնային օգնականի ամբողջ ֆունկցիոնալությունը: iSiri-ի միջոցով դուք կարող եք իմանալ եղանակը, թարմացնել Facebook-ի կարգավիճակը և անգամ զանգեր կատարել iPhone-ով: iSiri-ն ունի Lightning բնիկ, երկու դինամիկներ և աուդիոբնիկ: