Samsung-ը կցուցադրի ճկվող էկրաններ

Հարավկորեական Samsung ընկերության ենթաբաժին Samsung Display-ը, որը զբաղվում է մոնիտորների, էկրանների արտադրմամբ, CES 2013 տարվա ամենախոշոր ցուցահանդեսի ժամանակ կցուցադրի 5.5 դյույմ անկյունագծով ճկվող էկրան, հաղորդում է CNET-ը:


Ճկուն էկրանն ունենալու է 720x1280x պիքսել թույլատվություն: Էկրանը հանգիստ կարելի է ճկել, այն որևէ վնասվածք չի ստանա, սակայն այն ձողի պես փաթաթել հնարավոր չի կարելի:
Թե արդյո՞ք այս տեխնոլոգիան կիրառվելու է Samsung-ի որևէ արտադրանքում, չի նշվում: 2012-ին որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ ընկերությունը պատրաստվում է ճկուն էկրանով արտադրել իր Galaxy S շարքի 4-րդ սերունդը:

Ճկուն էկրանների նախագծման շուրջ աշխատում են նաև այլ ընկերություններ՝ Nokia-ն, LG-ն: Հիշենք, որ CES 2013-ը կանցկացվի հունվարի 8-ից 11-ը Լաս Վեգասում:

Բաժիններ: Uncategorized