Facebook-ը 2013-ին կցուցադրի վիդեոգովազդներ

Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է գործարկել նոր ֆունկցիա գովազդատուների համար, որը հնարավորություն կտա վերջիններիս գովազդ ցուցադրել նորությունների ժապավենում (News Feed) վիդեոների տեսքով: Այս մասին հաղորդում է AdAge-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Նրանց խոսքով, այս նոր ֆունկցիան կգործարկվի 2013-ի ապրիլին: Գովազդատուները կկարողանան ցուցադրել իրենց վիդեոգովազդները՝ ընտրելով թիրախային լսարան: Ենթադրվում է, որ սոցցանցը կսահմանի յուրաքանչյուր վիդեոգովազդի համար տևողություն մինչև 15 վայրկյան:  AdAge-ը նշում է նաև, որ յուրաքանչյուր վիդեոգովազդ կարող է ցուցադրվել միևնույն օգտագործողին օրական 3 անգամ:

Facebook-ն առայժմ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տարածում այս մասին:

Հիշենք, որ գովազդը Facebook-ի եկամտի հիմնական աղբյուրն: Այսօր սոցցանցն աշխարհի ամենախոշորն է՝ ավելի քան 1 միլիարդ օգտագործողով: