Google-ը գործարկել է Ձմեռ Պապին հետևելու ծառայություն

Google ընկերությունը գործարկել է ծառայություն, որը հնարավորություն է տալիս հետևել Ձմեռ Պապերի գործունեությանը Սուրբ Ծննդյան նախօրեին: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Santa Tracker կոչվող այս ծառայության շնորհիվ, հնարավոր է իմանալ, թե որ քաղաքում է գտնվում Ձմեռ Պապը, որքան նվեր է հասցրել բաժանել և թե որն է նրա հաջորդ կայանատեղին: Այս ամենը երևում է Google Քարտեզում:

Santa Tracker-ի համար ընկերությունը գործարկել է հատուկ էջ, Android ծրագիր և Chrome հավելում: Google-ի ներկայացուցիչները նշում են, որ այս նախագիծը համատեղ իրականացնում են Ձմեռ Պապի «էլֆ-նախագծողների» հետ համատեղ: