Կթողարկվի ֆիլմ «ՎԿոնտակտե» սոցցանցի հիմնադրի մասին

AR Films կինոընկերությունը գնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի հիմնադրի՝ Պավել Դուրովի մասին լրագրող Նիկոլայ Կոնոնովի «Դուրովի ծածկագիրը» գիրքը էկրանիզացնելու իրավունքը: Այս մասին հաղորդում է Hopes & Fears պորտալը:

AR Films-ի պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդյանսկին նշել է, որ գիրքը գրավել է նրան, քանի որ այն «մերօրյա մարդկանց կյանքի դրամա է՝ հետաքրքիր հերոսով»: Նա չի մանրամասնել ֆիլմի սյուժեն, սակայն ընդգծել է, որ ֆիլմը չի պատմելու հաջողակ բիզնեսմենի մասին: Ֆիլմի նկարահանման և թողակրման համար ծախսվելու է 100-120 միլիոն ռուբլի: Այն պատրաստ կլինի 2014թ. սկզբում:

Հիշենք, որ «Դուրովի ծածկագիրը» գիրքը Ռուսաստանում դարձել է բեսթսելեր՝ վաճառվելով թողարկման առաջին շաբաթում 10 հազար օրինակով:

Բաժիններ: Սոցցանցեր