Facebook-ը փորձարկում է նոր ֆունկցիա

Facebook սոցիալական ցանցը փորձարկում է անծանոթ օգտագործողներին հաղորդագրություններ ուղարկելու նոր վճարովի ծառայությունը: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

Ֆունկցիան փորձարկվում է ԱՄՆ-ում: Հիշենք, որ գործող գաղտնիության կարգավորումները հնարավորություն են տալիս Facebook օգտագործողներին անջատել անծանոթների համար իրենց՝ հաղորդագրություն ուղարկելու ֆունկցիան: Եթե օգտագործողը նման սահմանափակումներ է ակտիվացրել, ապա նրան որևէ անծանոթ օգտագործող չի կարող ուղարկել հաղորդագրություն:

Փորձարկվող նոր ֆունկցիան հենց այս սահմանափակումների դեպքում կարելի է օգտագործել: Վճարում կատարելու դեպքում Ձեր նամակը կհայտնվի ստացողի մուտքային (Inbox) նամակներում: Բացի դրանից օգտագործողները վճարովի հաղորդագրություններ կարող են ուղարկել յուրաքանչյուր օգտագործողին ոչ ավել, քան շաբաթը 1 անգամ: Ծառայության վճարը կկազմի 1 դոլար: