Iconia B1՝ բյուջետային պլանշետ Acer-ից

Ինտերնետում տարածվել են տեղեկություներ Acer ընկերության նոր բյուջետային պլանշետ Iconia B1-ի մասին:

Նորույթն ունի 7 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1024 х 600 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ MediaTek պրոցեսոր՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, PowerVR SGX 531 գրաֆիկական չիպ, 512Մպ օպերատիվ հիշողություն և 8Գբ ներկառուցված հիշողություն: Բացի դրանից, պլանշետը հագեցած է Wi-Fi-ով, Bluetooth 4.0-ով, 3G-ով, GPS-ով և microSD բնիկով: Iconia B1-ն աշխատում է Android 4.1.2 Jelly Bean բջջային օպերացիոն համակարգով:

Սպասվում է, որ ընկերությունը կներկայացնի իր այս նորույթը CES 2013 միջազգային ցուցահանդեսի ժամանակի հունվարին:Աղբյուրը՝ liliputing.com