Samsung Galaxy Note 3՝ կոնցեպտային սմարթֆոն

Դիզայներ Էրիկա Յաիմը նախագծել է կոնցեպտային սմարթֆոն Samsung Galaxy Note 3-ը, որն  իր նախորդ սերունդների հետ համեմատ ունի ավելի լայն էկրան և Home կոճակ:

Կոնցեպտային Samsung Galaxy Note 3-ն ունի 5.8 դյույմ անկյունագիծ FHD Super AMOLED էկրան, քառամիջուկ Cortex A15 և Cortex A7 պրոցեսորներ՝ համապատասխանաբար 2ԳՀց և 1.4ԳՀց հաճախականությամբ, 3Գբ օպերատիվ հիշողություն, 128Գբ ներկառուցված հիշողություն և microSDXC քարտի բնիկ:

Բացի դրանից սարքը հագեցած է 13Մպ հիմնական և 3Մպ դիմային ֆոտոխցիկներով և 4000մԱ/Ժ մարտկոցով: Galaxy Note 3-ն աշխատում է Android 5.0 Key Lime Pie օպերացիոն համակարգով:

Բաժիններ: Uncategorized