Google-ը կթողարկի նոր սմարթֆոն

Ինտերնետ հսկա Google ընկերությունը, որին պատկանում է նաև սմարթֆոն արտադրող Motorola-ն, պատրաստվում է թողարկել է նոր սմարթֆոն՝ X Phone, որը պետք է դառնա  Apple և Samsung ընկերությունների ֆլագման սմարթֆոնների մրցակիցը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Google X Phone-ը ներառելու է այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ճկուն էկրան, կերամիկե կաղապար: Բացի դրանից, լուրեր են տարածվել, որ այս սմարթֆոնի թողարկումից հետո Motorola-ն սկսելու է նախագծել նաև նոր պլանշետ: