Հայտնի են «Ամենայուրօրինակ նամակը Ձմեռ Պապին 2013» գրական մրցույթի հաղթողները

Հարգելի ընթերցողներ,

ittrend.am-ի և ԱՊՀ երկրներում ԾԱ խոշոր մատակարար “Mont Armenia” -ի համատեղ «Ամենայուրօրինակ նամակը Ձմեռ Պապին 2013» գրական մրցույթն ամփոփվել է: Մրցույթի հաղթողներն են՝

1-ին մրցանակ՝ Հասմիկ Ռևազյան ,մրցանակ՝ «Kaspersky Internet Security 2013»

Բարև, Զմեռ Պապ…..

Վերջին անգամ նամակ էի գրել քեզ , երբ փոքրիկ աղջնակ էի: Եվ հիմա որոշեցի երեխաներից ետ չմնամ և գրեմ քեզ: Միգուցե դա պայմանավորված է այն փաստով, որ հաջորդ տարին Օձի տարի է, իսկ դա իմ տարին է: Դրանից իսկ ելնելով էլ որոշեցի մի կարճ նամակ գրեմ քեզ և խնդրեմ, որպեսզի բերես ինձ ու իմ ընտանիքին  ծիծաղ և ուրախություն: Չե, իմ ընտանիքում այդ ամենը կա, բայց տոնական, ամանորյա տրամադրությունը կարող ես միայն դու պարգևել: Ուզում եմ նաև որ նոր տարուն երջանկություն լինի, անսահման առողջություն և մի հսկա օվկիան սեր:

2-րդ տեղ՝ Աննա Սարգսյան, մրցանակ՝ «Կասպերսկու հակավիրուս 2013»

Я уже не маленькая девочка, и писем тебе никогда не писала, а вот сейчас решила…..не знаю, и что это на меня нашло? Наверное первый снег и предновогоднее настроение….Нет, не думай, я не собираюсь у тебя выпрашивать норковую шубу, классную машину или виллу на островах Бора-Бора……(хотя было бы не плохо). На этот раз я поскромничаю и промолчу……Промолчу???? Пожалуй – да )

Но меня интересует, что ты просил у Деда Мороза, когда сам еще был не дедушкой, а мальчиком Морозиком…..Ведь были же у тебя тоже свои желания?! Может ты хотел большие разноцветные сани или больших быстрых оленей? Но все-таки ты просил игрушки….)))) Не знаю, может быть…..И наверное, они все исполнялись, если ты решил пойти по следам деда. Скажу тебе, это было правильное решение, очень мудрое и доброе……….Ты же сам на себе почувствовал, как же приятно получать подарки под елкой……….Мне в детстве это очень нравилось, да я и не исключение – это любимое занятие всех детей.)))) Но почему-то взрослые перестают верить в тебя, как перестают верить в сказку….Ну знаешь, с нашей жизнью как-то не до сказок, ты уж прости…….Но верить хочется. В связи с этим, хочу выразить свою благодарность, что ты даешь нам – людям, возможность  поверить в сказку, создавая ее в новогодние праздники……..

Ну что ж, за сим прощаюсь с тобой с пожеланиями доброго пути!..))

3-րդ տեղ՝ Մելինե Լևոնյան, մրցանակը՝ «Կասպերսկու հակավիրուս»-ի բրենդային շապիկ:

Բարև իմ շատ սիրելի Ձմեռ Պապ, շատ երկար են սպասել այս պահին, որ քեզ նամակ գրեմ: Չնայած 16 տարեկան եմ, չեմ դադարում հավատալ, որ դու գոյություն ունես: Դու մի բարի ու հրաշագործ պապիկ ես, ով սիրում է անակնկալներ մատուցել: Հավատում եմ նաև նրան, որ գիշերն աննկատ մտնում ես բոլորի տուն, և նվերներ դնում բարձի կամ տոնածառի տակ: Այնուհետև հեռանում ես այնպես, որ ոչ ոք չի նկատում: Այնպիսի հետաքրքիր պատմություններ ու հեքիաթներ եմ լսել քո մասին, որ չեմ կարող չհավատալ քո գոյությանը: Քո գալով բոլորին խինդ ու ծիծաղ ես պարգևում: Ավաղ քեզ տեսնում ենք տարին մեկ անգամ: Դե ինչ, ավելի լավ է հայտնեմ իմ այս տարվա ցանկությունները: Ունեմ մեծ ցանկություն, և հուսով եմ, որ այն անպայման կիրականանա: Ուզում եմ ունենալ հարմարավետ բնակարան: Ցանկանում եմ վերջապես ունենալ իմ առանձնասենյակը, չե որ միշտ երազել եմ այդ մասին, ունենալ մի անկյուն իր համակարգչով, գրապահարանով և այն իրերով, որոնք ինձ են պատկանում: Իմ սենյակում ես կկարողանամ հանգիստ պատրաստել դասերս, ազատ ժամանակ գիրք կարդալ և երաժշտություն լսել, երբ ունենամ իմ սենյակը այն կձևավորեմ ինքս: Ուզում եմ, որ իմ սենյակը լինի յուրահատուկ և ճաշակով: Նաև ցանկանում եմ, որ իմ սիրելի ծնողները լինեն առողջ ու միշտ իմ կողքին: Ցանկանում եմ, որ նրանք երբեք չտանջվեն, ու անհոգ ապրեն: Նրանց կյանքիցս առավել եմ սիրում, պաշտում ու գնահատում: Ոնց որ ավարտեցի, կարծում եմ շատ նվերներ չեմ ուզում: Վստահ եմ, որ կիրականացնես ցանկությունս, չե որ ամբողջ տարին ինձ խելոք եմ պահել, ոչ մեկին չեմ բարկացրել, ոչ էլ նեղացրել: Դասերս էլ լավ եմ սովորել, ու բացասական գնահատական չեմ ստացել, այնպես որ Ձմեռ Պապի ջան, մեծ ակնկալիքներով ու հավատով ապասում եմ քեզ:

Մրցանակների հանձման արարողությունը տեղի կունենա դելտեմբերի 26-ին 18.30 «Ցիտադել» բիզնես կենտրոնում (Տերյան 105/1, գրասենյակ 403)

Շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին!

Շնորհավոր Ամանոր 🙂

Հ.Գ. Մրցույթին մասնակցել է 35 մարդ

Բաժիններ: Մրցույթներ