BlackBerry Z10 ֆլագման-սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը

Այսօր ինտերնետում հայտնվել են տեղեկություններ կանադական RIM ընկերության ֆլագման սմարթֆոն BlackBerry Z10-ի տեխնիկական բնութագրի մասին: Սմարթֆոնն աշխատում է BlackBerry 10 օպերացիոն համակարգով:


Այն ուննի 4.2 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1280 х 768 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ TI OMAP 4470 պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն և microSD քարտի մուտք:

Բացի դրանից, սարքը հագեցած է 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներով՝ HD տեսանկարահանման հնարավորությամբ, Wi-Fi, Bluetooth 4.0, GPS, NFC և LTE: Սմարթֆոնի մարտկոցն ունի 1800 մԱ/Ժ հզորություն:

Աղբյուրը՝ phonearena.com

Բաժիններ: Uncategorized