Canon-ը դադարեցրել է EOS 5D Mark II ֆոտոխցիկի արտադրությունը

Canon ընկերությունը դադարեցրել է իր հայելային ֆոտոխցիկ Canon EOS 5D Mark II-ի արտադրությունը, որը ներկայացվել էր 2008-ին: Այս մասին հաղորդում է The Verge-ը:

Ընկերության ճապոնական կայքում ֆոտոխցիկի մասին տեղեկությունները տեղակայված են «Հին արտարդանքներ» բաժնում, որտեղ սովորաբար ներառվում են այն ֆոտոխցիկները, որոնք ընկերությունն այլևս չի արտադրում: Canon 5D Mark II-ն հեռացվել է նաև ընկերության ամերիկյան օնլայն վաճառքի կայքից:

Հիշենք, որ Canon 5D Mark II-ն Canon-ի առաջին հայելայն ֆոտոխցիկներն՝ տեսանկարահանող 1080p: Այն առաջին անգամ թողարկվել է 2008-ի սեպտեմբերի 17-ին: 5D Mark II-ին եկել է փոխարինելու Canon 5D Mark III-ը, որը ըկերությունը ներկայացրեց 2012թ. մարտի 2-ին:

Բաժիններ: Uncategorized