Մանրամասներ Nokia պլանշետի մասին

Նախորդ շաբաթ տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Nokia ընկերությունը պատրաստվում է ներկայացնել բրենդային պլանշետ Mobile World Congress 2013 ցուցահանդեսի ժամանակ, որը կայանալու է փետրվարի 28-28-ը Բարսելոնայում:

Ըստ լուրերի, պլանշետն ունենալու է 10.6 դյույմ անկյունագիծ ClearType HD էկրան՝ 1366 x 768 պիքսել թույլատվությամբ, HDMI, USB, ներկառուցված մոդեմ և մարտկոց՝ մինչև 10ժամ առանց լիցքավորման աշխատելու հնարավորությամբ: Բացի պլանշետից, հասանելի է լինելու նաև դոկ-կայան՝ ստեղնաշարով, երկու USB մուտքով և հավելյալ մարտկոցով:

Աղբյուրը՝  theverge.com