Ucom-ը ստացել է նոր աշխարհագրական հեռախոսային համարային շարք

Ucom ընկերությունը ստացել է աշխարհագրական հեռախոսային համարային շարք: Հունվար ամսից ընկերությունը ՀՀ տարածքում կսկսի տրամադրել ֆիքսված հեռախոսակապի համարներ նոր կոդերով և համարային շարքերով, օրինակ ` 011- 44-44-44, որտեղ 11-ը Երևան քաղաքի ֆիքսված կոդն է, կամ 0222-5 4-44-44, որտեղ 222-ը Աբովյան քաղաքի կոդն է, իսկ “5x-xx-xx”-ը համարային շարքը, ինչպես նաև կոդեր և համարային շարքեր մյուս քաղաքներում ֆիքսված հեռախոսային ծառայություն մատուցելու համար, որոնք ներկայացված են ստորև:

Արտերկրից Երևանի քաղաքի Ucom բաժանորդներին զանգահարելիս պետք է հավաքել +374-11-XX-XX-XX, մյուս քաղաքների աշխարհագրական հեռախոսահամար ունեցող բաժանորդներին զանգահարելիս պետք է օգտագործել համապատասխան կոդը: Նշենք նաև, որ զուգահեռաբար շարունակելու է գործել ոչ աշխարհագրական համարային շարքը 060 կոդով:

Բոլոր տարածաշրջանային կոդերը և համարներն իմանալու համար կարող եք այցելել այս հղումով: