ABBYY-ն թողարկել է «սկաներ-թարգմանիչ» Android սարքերի համար

ABBYY ընկերությունը գործարկել է Android ծրագիր, որը սկան է անում սմարթֆոնի կամ պլանշետի ֆոտոխցիկով լուսանկարված պատկերում առկա տեքստային ինֆորմացիան և թարգմանում է դրանք տարբեր լուզներով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Ծրագրի անվանումն է ABBYY TextGrabber + Translator: Այն համատեղելի է Android 2.2  և ՕՀ-ի ավելի բարձր տարբերակներով աշխատող սարքերի հետ:

Ծրագիրը հասանելի է Google Play-ում 3 դոլար արժեքով: Ծրագրում ներառնված է ABBYY-ի՝ սիմվոլների օպտիկական ճանաչում տեխնոլոգիան: TextGrabber + Translator-ը վերլուծում է հոդվածի կամ գրքի էջի թվային լուսանկարը և առանձնացնում է տեքստային ինֆորմացիան: Ծրագրով ստացված տեքստը կարելի է պատճենել այլ ծրագրում կամ հրապարակել սոցցանցերում: Դե իսկ թարգմանությունը կատարվում է Google Translate-ի միջոցով և հնարավոր է միայն այն պարագայում, երբ սարքը միացված է ինտերնետին:

Հիշենք, որ ծրագրի iPhone տարբերակը թողարկվել էր դեռևս 2011թ. սեպտեմբերին:

Բաժիններ: Uncategorized