Facebook-ը թողարկել է Poke ծրագիր iPhone-ների համար

Աշխարհի ամենախոշոր սոցցանց Facebook-ը թողարկել է նոր բջջային ծրագիր Poke-ը, որի միջոցով օգտագործողները կարող են փոխանակվել լուսանկարներով, տեսանյութերով և տեքստային հաղորդագրություններով, որոնք ուղարկվելուց վայրկյաններ հետո ինքնաջնջվում են: Առայժմ Poke ծրագիրը հասանելի է միայն iOS օգտագործողների համար:

Ծրագիրն արդեն հասցրել է դառնալ ամենաճանաչվածը Apple-ի օնլայն խանութ App Store-ում: Poke-ը նախագծել է անձամբ սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Բացի դրանից, նոր հաղորդագրություն ստանալիս, ծրագիրը Ցուկերբերգի ձայնով ասում է «Poke»:

Poke-ը կարելի է ներբեռնել iTunes-ից:

Բաժիններ: Սոցցանցեր