Nokia Lumia 909 Pureview՝ 41Մպ ֆոտոխցիկով նոր կոնցեպտ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Nokia Lumia 909 Pureview կոնցեպտային սմարթֆոնը՝ հագեցած Pureview տեխնոլոգիայով և համեմված Nokia-ի WP սմարթֆոնների դիզայնով:

Nokia Lumia 909 Pureview-ն համատեղելի է 4G ցանցի հետ, աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով, ունի քառամիջուկ Qualcomm Snapdragon S4 պրոցեսոր՝ 1.7ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 4.8 դյույմ էկրան՝ 768 x 1280 պիքսել թույլատվությամբ և Corning Gorilla Glass 2 պաշտպանիչ ապակիով: Սարքը համատեղել է PureMotion HD+ և ClearBlack Display տեխնոլոգիաների հետ:

Բացի դրանից, սմարթֆոնը հագեցած է 64Գբ ներկառուցված հիշողությամբ, ունի microSD քարտի բնիկ և 7Գբ ծավալ SkyDrive ամպային ծառայությունում, 2500մԱ/Ժ մարտկոց և անլար լիցքավորման տեխնոլոգիա Qi: Կոնցեպտ-սմարթֆոնի ֆոտոխցիկը 41Մպ է՝ Carl Zeiss օպտիկայով, ունի 10x թվային զում, ND ֆիլտր, ավտոֆոկուս: Սարքի հաստությունն է 8.5մմ, կշիռը՝ 180գրամ:

Բաժիններ: Uncategorized