Ղարաբաղ Տելեկոմը շնորհավորում է բոլոր իր բաժանորդներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ և այդ տոների առթիվ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին հայտարարում է նոր սակագնային փաթեթի և ծառայության թողարկման մասին: Այս մասին հայտնում են ընկերության մամլո ծառայությունից:
Հետվճարային սակագնային փաթեթի անվանումն է «ՇԱՀԱՎԵՏ» և այն նախատեսված է միայն Ղարաբաղ Տելեկոմի հետվճարային բաժանորդների համար: Սակագնային փաթեթի օգտագործման պայմաններն են`
- Սակագնային փաթեթի արժեք` 5800 դրամ
- Ներառված րոպեների քանակ` 300 րոպե/ամիս
- Ներառված SMS-ների քանակ` 100 SMS/ամիս
300 րոպեից ավելին օգտագործված րոպեների սակագինը կկազմի 35 դրամ/րոպե, իսկ մեկ հաղորդագրության արժեքը` 10 դրամ:
Նոր ծառայության անվանումն է` «1D, 7D կամ 30D» և այն նախատեսված է միայն Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային բաժանորդների համար: Այս ծառայությունը ակտիվացնելով կանխավճարային հեռախոսահամարների բաժանորդները կստանան 5, 25 կամ 100 րոպե ներցանցային խոսելաժամանակ վճարելով ընդամենը 120, 550և 2000 դրամ, և/կամ 5, 25 կամ 100 SMS ուղարկելու հնարավորություն` վճարելով 40, 180 կամ 600 դրամ համապատասխանաբար, ակտիվացման պահից 1, 7 և 30 օր ժամկետների համար համապատասխանաբար: