Google-ի տոնական շնորհավորանքը (վիդեո)

Google ընկերությունը թողարկել է տոնական Սուրբ Ծննդյան տեսագովազդ՝ նվիրված իր Android ՕՀ-ի ռոբոտին:

Տեսագովազդում ընկերության աշխատակիցները տոնում են Սուրբ Ծննունդը, իսկ սեղանին դրված Android ռոբոտը տխուր է, քանի որ չի կարող նրանց պես տոնել Սուրբ Ծնունդը: Նա ցանկանում է զգալ տոնական այն ոգին, որով ուրախանում են Google-ի աշխատակիցները: Վերջիններիցս մեկը նկատում է թախծող ռոբոտին և օգնում նրան զգալ տոնական ոգին: Խոսքերն ավելորդ են, ավելի լավ է դիտել տեսագովազդը: