Samsung Galaxy S4՝ ևս մեկ կոնցեպտ

Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը Samsung ընկերության ապագա ֆլագման սմարթֆոն Galaxy S4-ի հերթական կոնցեպտ՝ նախագծված դիզայներ Շահին Ջազիրիանի կողմից: Սարքն ունի 5 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրան՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ և Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակիով, 13Մպ հիմնական ֆոտոխցիկ, LED-լուսառկայծում և HD նկարելու հնարավրություն, իսկ դիմային ֆոտոխցիկը՝ 1.9Մպ է:


Բացի դրանից, սմարթֆոնն ունի microSD քարտի մուտք, 128Մպ ներկառուցված հիշողություն, 4Գբ օպերատիվ հիշողություն, քառամիջուկ 2.4ԳՀց Cortex A10 Exynos 4444 Quad պրոցեսոր և Mali 444MP գրաֆիկական չիպ: Galaxy S4-ը համատեղելի է LTE ցանցի հետ, հագեցած է WiFi-ով, Bluetooth 4.0-ով, NFC-ով և 2020մԱ/Ժ մարտկոց: Սարքն աշխատում է Android 4.4.4 Jelly Bean օպերացիոն համակարգով: Կշռում է 144 գրամ: