Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմի» վաճառքի սրահ

2012 թվականը «Ռոստելեկոմն» ամփոփում է ակտիվ ծառայությունների մատուցմամբ գործարկված երեք սպասարկման սրահներով հանրապետության Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում: Մուտք գործելով մանրածախ շուկա «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո մատուցում է հեռախոսակապի և Ինտերնետի ծառայություններ արդեն նաև ֆիզիկական անձանց, 2013թ. առաջին եռամսյակում ընկերությունը պլանավորում է մուտք գործել վճարովի հեռուստատեսության  հայաստանյան շուկա՝ տրամադրելով աննախադեպ ծառայություններ:

«2012թ. դեկտեմբերին մեր ընկերությունը սկսեց կապի ծառայությունների վաճառքը ՀՀ տարածքում Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո: Տարին մենք ամփոփում ենք երեք գործարկված սպասարկման սրահներով և ակտիվ մատուցվող ծառայություններով: Թույլ տվեք շնորհավորել բոլորի ամանորը և խոստանալ, որ Ռոստելեկոմ բարձրորակ ծառայությունները 2013 թվականին հասանելի կլինեն նաև մեր հանրապետության մի շարք քաղաքներում»,- նշում է տարին ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո ֆիզիկական անձանց և փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվում է անսահմանափակ Ինտերնետ միանգամայն անվճար միացմամբ (այսինքն՝ առանց երկարաժամկետ պայամանագրի կնքման):

Սպասարկումը Ռոստելեկոմ վաճառքի սրահներում կշարունակվի դեկտեմբերի 29-ին և 30-ին՝ հնարավորություն տալով բաժանորդագրվելու բոլոր ցանկացողներին: 2013թ. Սրահների աշխատանքները կվերսկսվեն հունվարի 4-ից:

2013 թվականի առաջին ամիսներին Ռոստելեկոմ ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան Հրազդան, Արմավիր, Մեծամոր, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Քաջարան և մի շարք այլ քաղաքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում:

Մինչև դեկտեմբերի 31-ը Ինտերնետի փաթեթներից որևէ մեկին միանալու դեպքում բաժանորդները պետք է վճարեն 0  դրամ ամսավճար մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Իսկ հետագայում վճարումներն իրականացվելու են շուկայում ամենամատչելի պայմաններով:

Ինտերնտետի սակագներ՝

  • 3 մբ/վ – 6000 դր./ամս.,
  • 7 մբ/վ – 7000 դր. /ամս.,
  • 10 մբ/վ – 9000 դր. /ամս.,
  • 15 մբ/վ- 12000 դր. /ամս: