2012թ. ամենաշատ ընթերցված նյութերը Wikipedia-ում

Ծրագրավորող Յոհան Գունարսոնը կազմել է Wikipedia օնլայն ազատ հանրագիտարանի անգլերեն տարբերակի 2012թ. ամենաշատ ընթերցված հոդվածների լավագույն հարյուրյակը, հաղորդում է Cnet-ը:

Եվ այսպես Wikipedia-ում 2012-ին ամենից շատ ինտերնետ օգտագործողներն ընթերցել են հետևյալ նյութերը՝
1. Facebook (ավելի քան 32 միլիոն դիտում)
2. Wiki (ավելի քան 29 միլիոն դիտում)
3. Deaths in 2012 (ավելի քան 25 միլիոն դիտում)
4. One Direction (ավելի քան 22 միլիոն դիտում)
5. The Avengers (2012 film) (ավելի քան 22 միլիոն դիտում)
6. Fifty Shades of Grey (ավելի քան 21 միլիոն դիտում)
7. 2012 phenomenon (ավելի քան 20 միլիոն դիտում)
8. The Dark Knight Rises (ավելի քան 18 միլիոն դիտում)
9. Google (ավելի քան 18 միլիոն դիտում)
10. The Hunger Games (ավելի քան 18 միլիոն դիտում)

Ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ինչպես տեսնում եք, ինտերնետ օգտագործողներին այս տարի բավական հետաքրքրել են ֆիլմերը: Ինչպես հայտնի է, Wikipedia-ի անգլերեն տարբերակն ամենաճանաչվածն է: Ծրագրավորող Յոհան Գունարսոնը կազմել է նաև Wikipedia-ի այլ լեզուներով տարբերակների ամենաընթերցված նյութերի 100-յակներ՝ ֆրանսերեն, հուներեն, արաբերեն և այլն: