Kindle-ն Amazon-ում ամենաշատ վաճառվող ապրանքն է

Օնլայն խանութ Amazon-ը ներկայացրել է Thanksgiving տոնին հաջորդող երկուշաբթի օրը (Cyber Monday) կատարված գնումների քանակը: Ընկերությունը նշում է, որ ամենապիկ օրերին վայրկյանում կատարվել է 306 գնում, հաղորդում է USAToday-ը:

Միայն Cyber Monday-ին վաճառվել է 26.5 միլիոն ապրանք, որը նոր ռեկորդ է՝ համեմատած նախորդ տարիների նույն օրվա հետ: Amazon-ի Kindle էլ. ընթերցարանը շարունակում է գլխավորել բեսթսելերների ցուցակը, որին հաջորդում է Kindle Fire HD պլանշետը:

Amazon-ում ամենից շատ վաճառված տեխնիկան է՝

Հեռուստացույցներ՝ VIZIO 60-inch Razor LED Smart HDTV, Panasonic VIERA 55-Inch 3D Plasma TV և Samsung 32-Inch LED HDTV,

Ֆոտոխցիկներ՝ Canon PowerShot A2300 Digital Camera, Canon PowerShot S100 Digital Camera և Canon 55-250mm Telephoto Zoom Lens,

Վիդեո Խաղեր՝ Just Dance 4, Call of Duty: Black Ops II և Assassin’s Creed III: