Polaroid-ը ներկայացրել է մանկական Android պլանշետ.CES 2013

Polaroid-ը ներկայացրել է մանկական Android պլանշետ.CES 2013

Polaroid-ը «CES 2013» ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է 7 դյույմ անկյունագիծ էկրանով և Android 4.0-ով աշխատող մանկական պլանշետ: Այս մասին ընկերությունը հաղորդում է իր կայքում: Այն հագեցած է «ծնողների կառավարման» ֆունկցիայով և մանկական ծրագրերի լայն ընտրանիով:

Պլանշետի պարամետրերն են՝ 480×800 պիքսել թույլատվությամբ էկրան, 1ԳՀց Cortex A8 պրոցեսոր, 512 Մպ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, 2Մպ ֆոտոխցիկ, SD քարտ, Wi-Fi և USB: Պլանշետի արժեքն է 150 դոլար: