Alcatel-ը ներկայացրել է One Touch Tab պլանշետների ընտանիքը.CES 2013

Alcatel ընկերությունը բացի One Touch Idol Ultra սմաթֆոնից, Լաս Վեգասում ընթացող ամենամյա խոշոր ցուցահանդես «CES 2013»-ի ժամանակ պաշտոնապես ներկայացրել է նաև բյուջետային պլանշետների՝ One Touch Tab «ընտանիքը», որոնք աշխատում են Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: Պլանշետների արժեքը շուկայում տատանվում է 130-ից մինչև 180 դոլար:


One Touch Tab 7-ը ունի 7 դյույմ անկյունագծով TFT էկրան՝ 1024 x 600 պիքսել թույլատվությամբ, 1ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք և դիմային VGA տեսախցիկ:

«Ընտանիքի» միջնեկ մոդելը Alcatel One Touch Tab 7 HD-ն է: Այն ունի 7 դյույմ IPS էկրան՝ 1280 x 800 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ 1.6ԳՀց պրոցեսոր,  1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, 2Մպ հիմնական և VGA դիմային ֆոտոխցիկ:

Երրորդ ավագ մոդելը One Touch Tab 8 HD-ն է՝ հագեցած 8 դյույմ անկյունագիծ IPS էկրանով՝ 1024 x 768 պիքսել թույլատվությամբ: Մնացյալ տեխնիկական բնութագիրը համապատասխանում է միջնեկ մոդելին:

Բոլոր երեք մոդելները վաճառքի դուրս կգան 2013թ. 3-րդ եռամսյակում: