NVIDIA-ն ներկայացրել է ամենաարագագործ Tegra 4 պրոցեսորը. CES 2013

NVIDIA ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Tegra 4 պրոցեսորը, որը ըստ ընկերության, համարվում է ամենաարագագործ բջջային պրոցեսորը բազմատեսակ շարժական սարքերի համար:

Պրոցեսորը նախագծված է քառամիջուկ ARM Cortex-A15-ով, ունի հավելյալ 5-րդ միջուկ՝ Battery Saver Core՝ նախատեսված հավելյալ էներգիա պահանջող բարդ գործողությունների համար:

Նոր պրոցեսորն արագագործությամբ գերազանցում է իր նախորդ սերունդ Tegra 3-ին 2.6 անգամ, իսկ GPU-ի հզորությամբ՝ 6 անգամ: Tegra 4-ն օգտագործում է 45%-ով ավելի քիչ էներգիա, ինչն ապահովում է մինչև 14 ժամ  HD վիդեոների անխափան դիտում: Tegra 4-ը պարունակում է մի շարք այլ նորարարություններ: