«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը ժամանակավոր կզբաղեցնի Կարեն Շախնազարյանը

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանին Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է մի շարք ռուսական ներդրումային ընկերություններում և բանկերում: 2007թ-ից միացել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբին որպես «ԱրմենՏել» ընկերության  ֆինանսական տնօրեն: Ամուսնացած է, ունի երկու որդի: