2012թ. լավագույն տորենտ tracker-ների տասնյակ

TorrentFreak-ը հրապարակել է 2012թ. ամենաշատ այցելություններ ունեցող տորենտ տրեկերների լավագույն տասնյակը, որը գլխավորում է The Pirate Bay-ը: Չնայած վերջինս մինչ օրս օրենսդրությանն առնչվող որոշ խնդիրներ ունի, օգտագործողները շարունակում են վստահել շվեդական տրեկերին:

Այս վարկանշային ցուցակի 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են Kickass Torrents-ը և Torrentz-ը: Առաջին հնգյակում են նաև IsoHunt-ը (4-րդ հորիզոնական) և ExtraTorrent-ը (5-րդ հորիզոնական):

Ճանաչված տորենտ տրեկերների տասնյակում են նաև 1337x, EZTV, Bitsnoop, TorrentReactor և H33t ռեսուրսները: Նախորդ տարվա համեմատ, այս վարկանշային ցուցակից դուրս են մնացել BTJunkie-ն և Demonoid-ը: 2012-ին այս ռեսուրսները փակվեցին: