Alcatel-ը ներկայացրեց Evo 7 և Evo 7 HD պլանշետները.CES 2013

Alcatel ընկերությունը բացի սմարթֆոններից «CES 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրել է նաև Evo 7 շարքի պլանշետային համակարգիչներ: Չնայած այս նորույթները հզոր տեխնիկական բնութագիր չունեն, սակայն համատեղելի են շարժական մոդուլների հետ՝ բջջային ցանցերին միանալու համար և բավական մատչելի են:

Evo 7-ն ունի 7 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1024 x 600 պիքսել թույլատվությամբ, 1ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, Wi-Fi, Bluetooth 2.1, VGA դիմային ֆոտոխցիկ:

Մյուս մոդելը՝ Evo 7 HD-ն ունի 7 դյույմ էկրան՝ 1280 x 800 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ 1ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն,microSD քարտի մուտք, 3Մպ հիմնական և VGA դիմային ֆոտոխցիկ, Wi-Fi, Bluetooth 4.0: Այս պլանշետի արժեքն է 179 դոլար: Այս երկու պլանշետները վաճառքի դուրս կգան 2013թ. մայիսին:

Աղբյուրը՝ engadget.com