Facebook-ը անտեսանելի է դարձնում որոշ ընկերների գործունեությունը

Աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը հեռացնում է «նորությունների ժապավենից» բոլոր այն ընկերների հրապարակումները, որոնց հետ օգտագործողն ընդհանրապես չի շփվում: Այս մասին գրում է Inside Facebook-ը՝ հղելով ընկերության ներկայացուցչի: Այս նոր կանոնը Facebook-ը գործարկել է 2012թ. դեկտեմբերից:

Օգտագործողները կստանան հատուկ հաղորդագրություն, ինչպես նաև կգործարկվի կոճակ, որը հնարավորություն կտա կրկին տեսանելի դարձնել ընկերների գործունեությունը: Այս նոր ֆունկցիան նպատակ ունի հնարավորություն տալ օգտագործողին խուսափել անօգտակար ինֆորմացիայից: